Ալիևը թշնամի է, և դա որևէ մեկիս համար բացահայտում չէ։ Նրա հոխորտանքները ոչ թե պատահական հույզեր են, այլ՝ ծրագրային ուղերձներ, որոնք բխում են ադրբեջանա-թուրքական միասնական նպատակից՝ վերացնել հայկական պետականությունը անգամ մեկ քառակուսի մետրի վրա։
Այս պետությունները ստեղծվել են բուն հայկական հողերի վրա, ու հենց այդ բարդույթի մեջ է նրանց ատելության արմատը։
Թշնամու վարքը կանխատեսելի է։ Աննորմալն այն է, երբ Հայաստանում հանդուրժվում է իշխանություն, որը թշնամու ռազմավարական հռետորաբանությունը ներկայացնում է որպես «ներքին լսարանի համար է ասում» և այդ իրենց հորինած կեղծ խաղաղությունը փորձում է վաճառել ժողովրդին՝ ստորացնելով ազգային արժանապատվությունը։
Խաղաղություն չի կարող կառուցվել նվաստացման, խաբեության և պետական շահերի վաճառքի վրա։
Հայաստանը կարիք ունի ոչ թե պարտադրված խաղաղության, այլ արժանապատիվ և անվտանգ գոյության քաղաքականության, որը այս իշխանության նպատակը չէ:
Գևորգ Կարապետյան